Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջին նշանակումն է կատարել

16:28, 10 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին նշանակումն է կատարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանի որոշմամբ` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Էդուարդ Աղաջանյանը:

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝ Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

© 2009 ARMENPRESS.am