Միքայել Հարությունյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից

17:42, 8 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մայիսի 8-ին՝ լիազորությունները վայր դնելուց առաջ ընդունել է որոշում Միքայել Հարությունյանին իր դիմումի համաձայն գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:


© 2009 ARMENPRESS.am