Վեց օտարերկրացիներ փորձել են Ադրբեջանի կողմից անցնել ՀՀ տարածք. նոր մանրամասներ

11:43, 8 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց օտարերկրացիներ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը փորձել են Ադրբեջանի կողմից սահմանն ապօրինի հատելով անցնել Հայաստանի տարածք: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Անցնող գիշեր ՀՀ-Ադրբեջան սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից գերեվարվել են վեց օտարերկրյա անձինք: Այլ մանրամասները հաջորդիվ»,-նշեց Հովհաննիսյանը:


© 2009 ARMENPRESS.am