Եգիպտոսի իշխանությունները դադարեցրել են գաղտնի սենյակի որոնումները Թութանհամոնի դամբարանում

17:18, 7 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի իշխանությունները դադարեցրել են գաղտնի սենյակի որոնումները Թութանհամոն թագավորի դամբարանում եւ հրաժարվել են ընդունել դրա գոյությունը: Այդ մասին մայիսի 7-ին հայտնել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ պաշտոնյաները 90 տոկոս համոզվածությամբ հայտարարում Էին գաղտնի սենյակի գոյության մասին: Վարկածներից մեկի համաձայն՝ դա կարող Էր լինել Նեֆերտիտի թագուհու՝ ենթադրաբար, Թութանհամոնի մոր դամբարանը: Նեֆերտիտի թագուհու աճյունը մինչ օրս չի հայտնաբերվել:

Նա եղել Է Էխնաթոն փարավոնի կինը եւ, իր դիմաքանդակի շնորհիվ, մնում Է Հին Եգիպտոսի ամենաճանաչված կինը: Նեֆերտիտին, ենթադրաբար, երկիրը կառավարել Է իր ամուսնու մահվան եւ որդու չափահասության միջեւ ընկած ժամանակահատվածում: Թուրինի համալսարանի մասնագետները կատարել են Թութանհամոնի դամբարանի կրկնական սքանավորում եւ չեն հայտնաբերել հետքեր, որոնք մատնանշեին գաղտնի սենյակների գոյությունը: Եգիպտոսի իշխանությունները ճանաչել են նրանց աշխատանքի արդյունքը եւ հրաժարվել են հետագա որոնումներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am