Մեկնարկեց բասկետբոլի Մ14 տարեկանների առաջնությունը

15:35, 7 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի  մինչև 14 տարեկանների առաջնության նախընտրական փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մեկնարկային խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները. «Չարենցավան» - «Ավան» ՝ 23-41, «Շենգավիթ» - «Էրեբունի» ՝ 56-16, «Գյումրի» - «Արաբկիր»՝ 32-58, «Վանաձոր» - «Արաբկիր» ՝ 43-50:

Նախընտրական փուլին մասնակցում է 12 թիմ Երևանից և ՀՀ մարզերից, որոնք բաժանվել են 4 ենթախմբի:

Ենթախմբերում առաջին 2 տեղը գրաված 8 թիմը կմիանան նախորդ մրցման լավագույն քառյակին, և աշնանը կմասնակցեն Հայաստանի 2018-2019 մրցաշրջանին:


© 2009 ARMENPRESS.am