ԱՄՆ-ի սպառանալիքները խթանել են նավթի գների աճը

13:35, 7 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի համաշխարհային գները շարունակում են ակտիվ աճն ապրիլի 4-ի կտրուկ թռիչքից հետո, որը կապված Էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքների հետ: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարանների տվյալները: Երեւանի ժամանակով 11:00-ին Լոնդոնի ICE սակարնում Brent մակնիշի նավթային խառնուրդի հուլիսի ապառնագրերի արժեքն աճել Է բարելի դիմաց մինչեւ 75,59 դոլար: Նյու Յորքի ապրանքային սակարանի սակարկություններում WTI մակնիշի նավթի հունիսի ապառնագրերի գինը բարձրացել Է բարելի դիմաց մինչեւ 70,69 դոլար:

Իսլամական Հանրապետության նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել Է, որ գների աճի պատճառը դարձել Է արհեստականորեն ստեղծված լարվածությունը, այլ ոչ թե ինչ-որ հիմնարար շուկայական գործոններ, հայտնել Է Reuters-ը: Bloomberg-ն ըստ որում նշում Է, որ մյուս տարածաշրջանային խաղորդը՝ Սաուդյան Արաբիան, ընդհակառակը, շահագրգռված Է, որ նավթի գինը հասնի 80 դոլարի:


© 2009 ARMENPRESS.am