Պատանի ձյուդոիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում  

12:06, 7 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի պատանի ձյուդոիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի Քլուջ Նապոկա քաղաքում ընթանում է պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշարը, որին մասնակցում են 31 երկրի 546 պատանի ձյուդոիստներ: Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքականը, մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցում է հետևյալ կազմով. Յուրի Իսրայելյան՝ 50 կգ, Ստյոպա Դարբինյան՝ 55 կգ, Երվանդ Ներսեսյան՝ 55 կգ:
Մրցաշարի մեկնարկային օրը Հայաստանը նվաճել է 2 մեդալ: Յուրի Իսրայելյանը և Երվանդ Ներսեսյանը գրավեցին 3-րդ մրցանակային տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ: Երկու մրցանակակիրներն էլ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սաներ են: 


© 2009 ARMENPRESS.am