Փարիզում ավելի քան 100 հազար մարդ մասնակցում է Էմանուել Մակրոնի դեմ անցկացվող երթին

20:22, 5 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնի դեմ Փարիզում տեղի է ունենում երթ , որը նվիրված է նրա նախագահության առաջին տարեդարձին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Local-ը, քաղաքի փողոցներում կարգ ու կանոնն ապահովում է շուրջ 2 հազար ոստիկան:

Ակցիան կազմակերպել է «Չենթարկված Ֆրանսիա» ձախ քաղաքական շարժումը: Կազմակերպիչների գնահատականներով՝ երթին մասնակցում է ավելի քան 100 հազար մարդ:

Թուլուզում և Բորդոյում ևս անցկացվել են փոքրաթիվ հանրահավաքներ:

Լուսանկարը` AFP

© 2009 ARMENPRESS.am