Արմեն Սարգսյանն ընդունել է Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին

16:57, 4 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ:


© 2009 ARMENPRESS.am