«Արսենալ»-ը պարտվեց «Ատլետիկո»-ին և դուրս չեկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ

01:03, 4 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչի ուղեգիրը նվաճեց Մադրիդի «Ատլետիկո»-ն, որը պատասխան խաղում հաղթեց Լոնդոնի «Արսենալ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց առաջին խաղակեսի վերջին րոպեին բացել հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Դիեգո Կոստան: Հայասանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին: Երկրորդ կեսում «զինագործները» ոչ մի լուրջ խնդիր չստեղծեցին «Ատլետիկո»-ի համար և «մայրաքաղաքայինները» հաղթելով նվազագույն հաշվով դուրս եկան Եվրոպայի լիգայի եզրափակիչ: 

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին ֆրանսիական Լիոն քաղաքում:


© 2009 ARMENPRESS.am