ԱԺ-ն պաշտոնապես հաստատեց Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրումը

16:41, 3 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ի հատուկ նիստում ՀՀ Ազգային ժողովը վարչապետ չընտրեց, իսկ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:


© 2009 ARMENPRESS.am