Լիտվայի օրենսդիր մարմինն առաջին ընթերցմամբ հաստատել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

14:35, 3 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի օրենսդիր մարմինը՝ Սեյմասը միաձայն կերպով առաջին ընթերցմամբ հաստատեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Հենց նոր Լիտվայի օրենսդիր մարմինը՝ Սեյմասը, 81 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ հաստատեց Հայաստանի Հանրապետություն-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Հուսանք, որ շատ մոտ ապագայում Լիտվան վերջնականապես այն կվավերացնի»,- գրել է Մկրտչյանը։

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Մինչ այս պահը համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել էին Էստոնիան և Լատվիան:

ՀՀ Ազգային ժողովն այն վավերացրել է 2018թ. ապրիլի 11-ին:


© 2009 ARMENPRESS.am