Սիրիայում վթարված կործանիչի հրամանատարը մայոր Ալբերտ Դավիդյանն էր

13:31, 3 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի երկնքում , Միջերկրական ծովի վրա ռուսական Су-30СМ կործանիչի վթարի հետևանքով զոհվածներից մեկը՝ անձնակազմի հրամանատարը, ազգությամբ հայ մայոր Ալբերտ Դավիդյանն էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ցավալի համարելով կատարվածը:

Ռուսաստանյան ՏԱՍՍ-ն էլ փոխանցում է, որ ինքնաթիռն ընկել է «Խմեյմիմ» օդանավակայանից թռչելուց հետո: Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի նախնական պատճառը շարժիչն էր, որի մեջ թռչուն էր ընկել: Ավիավթարի արդյունքում զոհվել է նաև մյուս օդաչուն:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am