Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Գերմանիայի առաջնությունում

12:28, 3 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Բունդեսլիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայում կայացան Բունդեսլիգայի եզրափակիչ՝ 13-15-րդ տուրերը: Այդ երկրի ուժեղագույն՝ Բադեն-Բադեն թիմի կազմում հանդես է գալիս հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Շախմատիստը տոնեց 1 հաղթանակ և երկու պարտիա ավարտեց հաշտությամբ: 15 տուրից հետո Բադեն-Բադեն և Սոլինգեն ակումբները վաստակեցին 27-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Բունդեսլիգայի հաղթողը կորոշվի փլեյ օֆում:
Բադեն-Բադեն թիմի կազմում հանդես է եկել նաև Սերգեյ Մովսեսյանը, ով խաղացել է 8 պարտիա և վաստակել 5 միավոր:


© 2009 ARMENPRESS.am