Իրանական պատվիրակությունը Դամասկոսում այցելել է նաև Հայոց թեմի առաջնորդարան

14:54, 2 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Խորհրդի Մեջլիսի անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդիի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մայիսի 1-ին այցելել է Սիրիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը, պատվիրակության կազմում եղել է նաև Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը: Հանդիպում է կայացել Սիրիայի նախագահի, ԱԳ նախարարի, վարչապետի և Խորհրդարանի նախագահի հետ:

Այցի ընթացքում իրանական պատվիրակությունը այցելել է նաև Դամասկոսի Ազգային առաջնորդարան և հանդիպում ունեցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ՝ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել Դամասկոսի Հայոց թեմի Ազգային քաղաքական ժողովի ատենապետ Ավո Ոսկյանը, Սիրիայում Իրանի դեսպանը և Սիրիայի պատգամավորները, այդ թվում՝ Սիրիա-Հայաստան խորհրդարանական խմբի նախագահ Նորա Արիսյանը: Հանդիպման ընթացքում շեշտադրվել է Իրանի և Սիրիայի հայ համայնքների դերը:


© 2009 ARMENPRESS.am