ԱՄՆ-ի դատարանն Իրանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճարել սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներին

14:49, 2 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան դատարանն Իրանին պարտավորեցրել Է միլիարդավոր դոլարների փոխհատուցումներ վճարել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի հարազատներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hill հրատարակությունը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը:

Դատարանի վճռի համաձայն՝ Թեհրանը նյութական օգնություն Է տրամադրել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը: Իրանը, Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորումը եւ Իրանի կենտրոնական բանկը մեղավոր են ճանաչվել 1008 մարդու մահվան մեղսակցության մեջ:

Այս առնչությամբ Իրանի իշխանությունները պետք Է փոխհատուցում վճարեն զոհվածների հարազատներին: Փոխհատուցման չափը տարբերվում Է կախված հարազատության աստիճանից. 12,5-ական միլիոն դոլար հանգուցյալների ամուսիններին, 8,5-ական միլիոն դոլար՝ ծնողներին ու երեխաներին, 4,25-ական միլիոն դոլար՝ եղբայրներին ու քույրերին:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների հարազատներն Իրանի իշխանությունների դեմ հայց են հարուցել 2004 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am