Ըմբիշ Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

12:49, 2 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Ասլանյանը 67 կգ քաշային կարգում սփոփիչ գոտեմարտում 5:3 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցիչ Էլման Մուխտարովի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ասլանյանը կմրցի լեհ Դավիդ Կարեցինսկու հետ:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության եզրափակիչ էին դուրս եկել նաև Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը:


© 2009 ARMENPRESS.am