Արմեն Սարգսյանը կոչ է արել ցանկացած քայլի եւ գործողության դիմելիս մնալ օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում

12:21, 1 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ներքաղաքական վերջին իրադարձությունների հետ կապված, հայտարարություն է արել և հորդորել դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն եւ ողջախոհություն: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տարածված հայտարարությունը.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայության, ինչպես նաեւ ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռվել է Երեւանի վրա: Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսեւորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն եւ ողջախոհություն, ցանկացած քայլի եւ գործողության դիմելիս մնալ օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր պետության եւ ժողովրդի»:


© 2009 ARMENPRESS.am