Հպարտ եմ, որ Հայաստանի համար նվաճեցի ոսկե մեդալ Եվրոպայի առաջնությունում. Կարապետյան

14:04, 28 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ձյուդոյի Եվրոպայի նորընծա չեմպիոն Ֆերդինանտ Կարապետյանը այս նվաճում համարում է մեծ աշխատանքի արդյունք:

«Երկար տարիներ երազում էի այս տիտղոսի մասին: Մրցաշարում բացի ոսկե մեդալից այլ նպատակ չունեի: Ծանր մարզումների և աշխատանքի շնորհիվ հասա այս մեդալին: Հպարտ եմ, որ Հայաստանի համար նվաճեցի ոսկե մեդալ Եվրոպայի առաջնությունում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը:

Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում, հաղթելով ադրբեջանցի ձյուդոիստ Հիդայաթ Հեյդարովին, դարձավ ձյուդոյի 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն: Նա կրկնեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ցուցանիշը 13 տարի անց:


© 2009 ARMENPRESS.am