Ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

22:37, 27 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեծահասակների հավաքականի անդամ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում, հաղթելով ադրբեջանցի ձյուդոիստ Հիդայաթ Հեյդարովին, դարձավ ձյուդոյի 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն: Նա կրկնեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ցուցանիշը 13 տարի անց:

73 կգ քաշային կարգում մասնակցում էր նաև Արսեն Ղազարյանը, որին մեկ քայլ չբավարարեց բրոնզե մեդալ նվաճելուն և նա գրավեց 5-րդ տեղը:
Հավելենք, որ առաջնությանը մասնակցում են 44 երկրների 368 մարզիկներ՝ 215 ձյուդոիստ և 153 ձյուդոիստուհի:


© 2009 ARMENPRESS.am