NASA-ն նպատակադրվել Է իր նոր տիեզերանավը Լուսին ուղարկել 2019 թվականի վերջին

14:54, 27 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների տիեզերական գերատեսչությունը՝ NASA-ն նպատակադրվել Է իր Orion նոր տիեզերանավը Լուսին ուղարկել 2019 թվականի վերջին: Ապրիլի 26-ին Հյուսթոնում (Տեխասի նահանգ) կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել Է Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնի տնօրեն Էլեն Օչոան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հույս ունենք արձակումն իրականացնել 2019 թվականի վերջին,- նշել Է նա:- Դա այն նպատակն Է, որին մենք ձգտում ենք»:

Նա հիշեցրել Է, որ NASA-ի մասնագետներն անցյալ տարի կատարել են Orion-ի ստեղծման նախագծի իրագործման համակողմանի գնահատում եւ ենթադրություն են հայտնել, որ արձակումն, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն փոխադրել 2020 թվականի սկիզբ: «Բայց մենք այնուամենայնիվ տրամադրված ենք, որ տիզերանավը Լուսին ոււղարկենք 2019 թվականի դեկտեմբերին»,- ընդգծել Է կենտրոնի տնօրենը:

Ենթադրվում Է, որ դա կլինի անօդաչուավոր թռիչք: Orion-ը կթռչի Լուսնի շուրջը եւ կվերադառնա Երկիր: Դեպի մեր մոլորակի առաջին արբանյակ առաջին օդաչուավոր թռիչքը տիեզերանավը կկատարի նույնպես առանց վայրԷջքի՝ NASA-ի ներկայիս պլանների համաձայն՝ 2023 թվականից ոչ ուշ: Տիեզերանվի մշակումն իրականացնում Է Lockheed Martin կորպորացիան: Orion-ը տիեզերք դուրս բերելու համար ստեղծվում Է նոր Space Launch System (SLS) ծանր տանող հրթիռը, որի վրա աշխատում են Boeing-ի կոնստրուկտորները: NASA-ն հույս ունի, որ 2030-ական թվականների կեսերին աստղանավորդներն Orion-ի միջոցով արշավ կկատարեն դեպի Մարս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am