«Արսենալ»-«Ատլետիկո» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են

22:03, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ,  26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի «Արսենալ»-«Ատլետիկո» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմով՝ Օսպինա, Կոսիելնի, Ռեմսի, Լակազետ, Օզիլ, Մոնրեալ, Մուստաֆի, Ուելբեկ, Բելյերին, Ջակա:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից դեռևս չի ապաքինվել և հայտավորված չէ:

«Ատլետիկո»-ն խաղադաշտ դուրս կգա այս կազմով՝ Օբլակ, Գոդին, Տոմաս, Կոկե, Գրիզման, Սաուլ, Կորեա, Վրսալկո, Լուկաս, Գամեյրո, Խիմենես:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին: 


© 2009 ARMENPRESS.am