Վայոց ձորի մարզի Արին գյուղում անասնագոմի տանիք և 450 հակ անասնակեր է այրվել

21:56, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունն ապրիլի 26-ին, ժամը 14:37-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:57-ին, մարվել՝ 17:34-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել են անասնագոմի տանիքի (200 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մոտ 5 քմ, և անասնագոմին կից՝ 450 հակ անասնակեր:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 


© 2009 ARMENPRESS.am