Կոտայքի մարզում կկառուցվի անասնաբուժական սպասարկման կենտրոն

18:20, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզում կկառուցվի անասնաբուժական սպասարկման կենտրոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 26-ի նիստում։

Մասնավորապես, այդ նպատակի համար նախատեսվում է Հրազդան քաղաքում Գյուղատնտեսության նախարարությանն ամրակցված հողատարածքը փոխանակել այդ շրջանային կենտրոնի սեփականությունը համարվող այլ հողատարածքի հետ։ Երկու հողատարածքներն էլ զբաղեցնում են 0.04 հա տարածք և ունեն 497 հազար դրամ կադաստրային արժեք։

Սակայն, ի տարբերություն համայնքային հողամասի, Գյուղատնտեսության նախարարության հողամասը ճահճացած է, և այդտեղ անասնաբուժական կենտրոն կառուցելը նպատակահարմար չէ:


© 2009 ARMENPRESS.am