Կընդլայնվի ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը

17:02, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցագրային կետ տանող ճանապարհին կավելացնեն երթեւեկության գոտիների թիվը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ Հյուսիսային Օսիայի սահմանապահ վարչությունը:

Գերատեսչության տվյալներով՝ ավելի ուշ պլանավորվում Է լրացուցիչ ընդլայնել եւ բարեկարգել անցակետը՝ սարքավորել արտագնա եւ ներգնա նոր գոտիներ, կառուցել սահմանային եւ մաքսային նոր օբյեկտներ, կատարելագործել տեխնիկական հանդերձումը: «Սկսվել Է բազմափուլ պլանի իրագործումը, որն ուղղված Է երթեւեկության գոտիների թվաքանակի ավելացմանը Ռուսաստանի կողմից եւ այսպես կոչված «չհամաձայնեցված տեղամասում»,-ասված Է սահմանապահների հաղորդագրության մեջ:

Ճանապարհների վերանորոգման աշխատանքների անցկացման փուլը նախնական կերպով կշարունակվի մինչեւ 2018 թվականի վերջը: «Վերին Լարս» անցակետն այդ ամբողջ ժամանակ գործելու Է շուրջօրյա, սովորական ռեժիմով, հավելել են վարչությունում, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am