Emirates-ի ուղեւորները կկարողանան ուղեբեռը գրանցել եւ հանձնել տնից

15:00, 26 Ապրիլ, 2018
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Emirates ավիաընկերությունը գործարկել Է տնից ուղեբեռի գրանցման եւ հանձնման ծառայությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Gulf News հրատարակությունը: Ուղեւորները կարող են ուղեբեռի մինչեւ յոթ իր հանձնել ավիաընկերության՝ տուն ժամանած աշխատակցին լրացուցիչ վճարի դիմաց: Ծառայությունը մատուցվում Է սպասարկման բոլոր կարգերի համար: Ավիաընկերության աշատակիցը կշռում Է ուղեբեռը եւ ամրացնում բեռնապիտակները, ինչպես նաեւ ուղեւորներին գրանցում Է չվերթին եւ նրանց ինքնաթիռ նստելու տոմսեր Է տալիս Դուբայի ցանկացած վայրում, որն ընտրել Է ուղեւորը: Դա կարող Է լինել տուն, հյուրանոց կամ գրասենյակ: Աշխատակիցն ուղեբեռն օդանավակայան Է տանում չվերթից մի քանի ժամ առաջ: Ըստ որում ծառայությունը կարելի Է պատվիրել մեկնաթռիչքից 12 ժամ առաջ: Emirates-ը նաեւ ուղեբեռը տուն Է հասցնում ժամանելիս: Դա նշանակում Է, որ ավիաընկերության աշխատակիցներն ուղեբեռը կվերցնեն ժապավենից, կանցկացնեն մաքսային վերահսկողությունով եւ կհասցնեն ուղեւորի տուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am