20 մարդ Է տուժել Չեխիայի ձեռնարկությունում ֆենոլի արտահոսի հետեւանքով

14:36, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի հյուսիս - արեւմուտքի Դեչին քաղաքի Chemotex ձեռնարկությունում ապրիլի 26-ին ֆենոլ թունավոր նյութ Է արտահոսել, ինչի հետեւանքով տուժել Է 20 մարդ, որոնցից երկուսը գտնվում են օրհասական վիճակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է հրշեջ պահպանության ծառայության ներկայացուցիչ Լուկաշ Մարվանը:

«Տուժել են ձեռնարկության աշխատողները, որտեղ զբաղված Է շուրջ 90 մարդ: Արտադրական աշխատանքները դադարեցված են: Բոլոր վիրավորները տեղափոխվել են մերձակա քաղաքների հիվանդանոցներ: Տուժածները կա՛մ ակամայից շփման մեջ են մտել ֆենոլի հետ, կա՛մ Էլ շնչել են դրա գոլոշիները»,- հայտնել Է Մարվանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am