Moody’s գործակալությունը հաստատեց ԱՄՆ-ի բարձրագույն վարկային ռեյտինգը

10:15, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը ԱՄՆ-ի սուվերեն վարկային ռեյտինգը հաստատել Է Aaa բարձրագույն մակարդակին՝ կայուն կանխատեսմամբ՛ Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին նա հայտնել Է իր կայքում:

«ԱՄՆ-ի համար Aaa վարկանիշի հաստատումն արտացոլում Է նրա բացառիկ տնտեսական ուժը, ինստիտուտների շատ բարձր հուսալիությունը եւ վարկային շոկերին նվազ ենթակա լինելը՝ կապված համաշխարհային ֆինանսական համակարգում ամերիկյան դոլարի բացառիկ դերի եւ ԱՄՆ-ի գանձատան բաժնետոմսերի շուկայի հետ»,- ասված Է կազմակերպության մամուլի տեղեկագրում:

Կայուն կանխատեսման համար, Noody’s-ի կարծիքով, հիմք Է դարձել այդ թվում ամերիկյան տնտեսության բազմակողմանի ու դինամիկ բնույթը, ինչպես նաեւ բարձր մրցունակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am