ԱՄՆ-ի օդուժը փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը

10:01, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը փորձարկել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը:

Դա եղել Է 2018 թվականին այդօրինակ առաջին արձակումը, վերջինը կայացել Է 2017 թվականի օգոստոսին: Սկզբնապես փորձարկումները պլանավորված Էին փետրվարին, բայց հետաձգվել են:

Հրթիռը հանդերձված չի եղել մարտական մասով: Արձակումը եղել Է հաջող, հրթիռի գլխամասը խոցել Է նախատեսված թիրախը: Արձակումը կատարվել Է Կալիֆոռնիայի նահանգի հարավի Վանդենբերգ ռազմակայանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am