Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

21:26, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից,

քննարկվել են հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններին վերաբերող  հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Հայաստանում ստեղծված իրավիճակին: Զրուցակիցներն ընդգծել են, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես Սահմանադրության շրջանակներում:

 


© 2009 ARMENPRESS.am