Կարեն Կարապետյանը և Պյոտր Սվիտալսկին կարևորել են ներքաղաքական իրավիճակի կարգավորումը երկխոսության միջոցով

18:52, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Կողմերն անդրադարձել են Հայաստանում  ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարևորելով այն երկխոսությամբ և Սահմանադրության շրջանակում  կարգավորելու անհրաժեշտությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին արված՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու իր առաջարկի մասին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կարող են քննարկվել  բանակցությունների սեղանի շուրջ:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ ինքը նույնպես հանդիպումներ է ունենում շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ՝ կարևորելով իրավիճակի փոխհամաձայնեցված կարգավորումը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am