ՀՀ բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում. ՊԵԿ-ը հերքել է Փաշինյանի հայտարարությունը

16:04, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն հերքել է ապրիլի 25-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն այն մասին, թե իբր փակվել է Բագրատաշենի մաքսատունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտներ կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ այս պահի դրությամբ, ոչ միայն Բագրատաշենի, այլ նաև հանրապետության մյուս բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում»,- ասվում է ՊԵԿ հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am