Հինգ րոպե աղջնակի կյանքից ֆոտոկոլաժը քաոսի խորհրդանիշ են ճանաչել

15:39, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդացի Իեն Մյուիրը տեսախցիկով նկարահանել Է հինգ րոպե իր երկամյա դուստր Միլլիի կյանքից եւ ստեղծել ֆոտոկոլաժ, որպեսզի ցույց տա, թե աղջնակը որքան շատ զբաղմունքներ Է հասցրել փոխել այդ ընթացքում: Համացանցում խոստովանել են, որ նկարն արտացոլում Է ընտանեկան կյանքի քաոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Daily Mirror-ը:

Հինգ րոպեում լուսանկարչի դուստրը հասցրել Է խաղալ սինթեզատորով, թռչկոտել բազմոցին, նստել սպիտակեղենի զամբյուղում, թաքնվել հեռուստացույցի հետեւում եւ կատարել բազմաթիվ այլ գործողություններ՝ անկարգություն թողնելով իր հետեւից:

Լուսանկարը Համացանցում վիրուսային Է դարձել այն բանից հետո, երբ Մյուիրի՝ Սալլի անունով ընկերուհին լուսանկարը հրապարակել Է ծնողների համար Facebook-հանրակցությունում: Սալլին չԷր սպասում, որ ընդամենը մի երկու ժամում փոստն ավելի քան երկու հազար լայք կհավաքի:


© 2009 ARMENPRESS.am