Վահրամ Բաղդասարյանը խստորեն դատապարտել է ԵԿՄ անդամ Նվեր Հովհաննիսյանի սպանությունը

11:30, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ցավակցություն է հայտնել Էջմիածնի Երկրապահ կամավորականների միության տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցվակացության մեջ ասվում է.

«Խորապես վշտացած ենք Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Նման երևույթները ստվերում են մեր երկրի հեղինակությունը, մեզ՝ հայերիս, հարիր չէ եղբայրասպանությունը:

Խստորեն դատապարտում ենք նման երևույթները:

Ցավակցում ենք սիրելի Նվեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին, բարեկամներին, ԵԿՄ ընկերներին ու գործընկերներին: Մեր երկրում նման երևույթները պետք է արմատախիլ արվեն»:


© 2009 ARMENPRESS.am