Իրանը ՄԱԿ-ում հանդես Է եկել անվտանգության տարածաշրջանային համաժողով ստեղծելու նախաձեռնությամբ

10:33, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի երկրներին առաջարկել Է ստեղծել անվտանգության հարցերի տարածաշրջանային համաժողով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք անկայուն ջրային ավազանի գծով մեր հարեւաններին, որոնք շատ պատերազմներ են ապրել, հրավիրում ենք միանալու մեր այս ձգտմանը»,- հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Զարիֆի խոսքով՝ «գերիշխանական պատրանքները կամ այլոց անվտանգության խաթարման հաշվին սեփական անվտանգության ապահովման փորձերը» զինված հակամարտություններ են հրահրում տարածաշրջանում: Դիվանագետն ասել Է, որ ներկայում «կարեւոր Է անցնել նոր հարացույցի՝ հիմնված մեր ուժերի միավորման վրա», այն բանի փոխարեն, որ «մեզնից ինչ-որ մեկը ձգտի դառնալու ուժեղագույնը մեր տարածաշրջանում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am