Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի վարչապետի հետ

20:12, 24 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 24-ին կայացել է հեռախոսազրույց Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու պետությունների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և այդ համատեքստում վարչապետ Կոբյակովն աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am