Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթի մասնակիցները Ծիծեռնակաբերդում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

18:51, 24 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՕՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Նիկոլ Փաշինյանն ու համակիրները հուշահամալիր հասան քայլերթով, որը մեկնարկել էր Հանրապետության հարապարկից: Քայլերթի մասնակիցները հրապարակից շարժվել են Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով Բաղրամյան պողոտա, որտեղից Օրբելիով Կիևյան փողոց, այնուհետև` Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Քայլերթի մասնակիցները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ երեկոյան հանդես է գալու մամուլի ասուլիսով:

 


© 2009 ARMENPRESS.am