Միայն սիրիացիները պետք Է որոշեն իրենց երկրի ապագան. Մոգերինի

17:05, 24 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չի բացառում, որ Սիրիայում ռազմական Էսկալացումը կարող Է սաստկանալ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել Է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր Սիրիայի շուրջ այստեղ անցկացվող միջազգային խորհրդաժողովին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռազմական Էսկալացումն սպառնում Է սաստկանալ եւ Էլ ավելի խորանալ»,-ասել Է նա: Մոգերինին նաեւ հայտարարել Է, որ միայն սիրիացիները պետք Է որոշեն իրենց երկրի ապագան: «Սիրիան ոչ շախմատի խաղատախտակ Է եւ ոչ Էլ աշխարհաքաղաքական խաղ: Սիրիան պատկանում Է սիրիացիներին, եւ միայն նրանք պետք Է որոշեն իրենց երկրի ապագան»,-ասել Է նա:

«Սիրիայի քաղաքացիական հասարակությունը լիովին հասունացել Է երկրում քաղաքական գործընթացը ղեկավարելու համար, որը լիովին պատկանում Է սիրիական ժողովրդին»,-ընդգծել Է Մոգերինին: Աստանայի գործընթացի երեք երաշխավոր երկրները (Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան) պետք Է ապահովեն մարտական գործողությունների դադարեցումը Սիրիայում, ընդգծել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը:

«Աստանայի գործընթացի բոլոր երեք երաշխավորները պետք Է շահագրգռված լինեն Սիրիայում մարտական գործողությունների դադարեցմամբ եւ պետք Է կատարեն սեփական խոստումներն ու ապահովեն դա»,-հայտարարել Է Մոգերինին:


© 2009 ARMENPRESS.am