Հրե ճակատամարտ. կադրեր Հնդկաստանում անցկացվող ավանդական ծեսից

13:01, 24 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրե ճակատամարտն ութօրյա գարնանային տոնի ավանդական ծեսն Է Հնդկաստանի Քեյթիլ քաղաքի Դուրգա աստվածուհու տաճարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ծեսի ժամանակ դրա մասնակիցները՝ բաժանված երկու խմբի, 10 – 15 մետր հեռավորությունից միմյանց վրա են նետում արմավենու այրվող ճյուղեր: «Փոխհրաձգությունը» շարունակվում Է շուրջ 15 րոպե, մասնակիցներից յուրաքանչյուրը կարող Է հինգ նետում կատարել: Ծեսի նպատակն Է խաղաղեցնել Դուրգա ռազմուհի-աստվածուհուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am