Արցախի նախագահը Երևանում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ
19:52, 23 Ապրիլ, 2018ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։
Երկուստեք կարեւորվել է երկրում կայունության եւ օրինականության պահպանման անհրաժեշտությունը:
© 2009 ARMENPRESS.am