Արծվիկ Մինասյանը, Վահան Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Հրաչյա Ռոստոմյանը վերանշանակվեցին պաշտոններում

18:35, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նշանակվել են ՀՀ բնապահպանության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Արծվիկ Մինասյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում՝ Վահան Մարտիրոսյանը, Կրթության և գիտության նախարարի պաշտոնում՝ Լևոն Մկրտչյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում՝ Հրաչյա Ռոստոմյանը:

 


© 2009 ARMENPRESS.am