Մյատովիչը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները քննարկել է ՄԻՊ Արման Թաթոյանի հետ

17:56, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մյատովիչի հետ վերջինիս նախաձեռնությամբ ապրիլի 23-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

 Քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց հետ կապված՝ մարդու իրավունքներին վերաբերող հացեր:

Հեռախոսազրույցի ընթացքում հանձնակատարը բարձր է գնահատել այս օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը և խնդրել է տեղեկացնել հետագա զարգացումների մասին: 


© 2009 ARMENPRESS.am