Սի Ցզինպինը Լավրովին առաջարկել Է ԵԱՏՄ-ն զարգացնել «Մեկ գոտի, մեկ ուղի» հայեցակարգի հետ համատեղ

17:32, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Պեկինում կայացած հանդիպմանն առաջարկել Է իրականացնել Եվրասիական տնտեսական միության նախագծերի եւ «Մեկ գոտի, մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգորդված զարգացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին հայտնել Է Չինաստանի ԱԳ նախարարությունը:

«Կողմերը հասան կարեւոր պայմանավորվածությունների, որոնց համապատասխան, մեզ անհրաժեշտ Է օժանդակել «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության եւ ԵԱՏՄ-ի նախագծերի զուգորդմանը,- Սի Ցզինպինի խոսքը մեջբերել Է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքը:-Անհրաժեշտ Է միջազգային ասպարեզում միմյանց աջակցություն ցուցաբերել կենսական հարցերը լուծելիս»:

ՌԴ ԱԳ նախարարը երկօրյա այցով գտնվում Է Պեկինում, որի շրջանակներում կայացել Է նրա հանդիպումը չինացի պաշտոնակից Վան Իի հետ: Ապրիլի 24-ին Լավրովը մասնակցելու Է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արցտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am