Արցախի արտգործնախարարը հանդիպել է Աբխազիայի գործընկերոջ հետ

13:58, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ապրիլի 23-ին հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դաուր Կովեն կրկին շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳՆ ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով  նրան բեղմնավոր աշխատանք։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  2017 թ. Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված «Փոխըմբռնման հուշագրի» շրջանակներում երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:


© 2009 ARMENPRESS.am