Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարում 7-րդն է  

11:42, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը ավարտեց ելույթները Բանգկոկի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բանգկոկի մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր՝ զբաղեցրեց 7-րդ տեղը:

Մրցաշարի հաղթող դարձավ Ինդոնեզիայի ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի վարպետ Նովենդրա Պրիասմորոն, ով 9 հնարավորից հավաքեց 8 միավոր: 


© 2009 ARMENPRESS.am