ԿԺԴՀ-ում 30-ից ավելի մարդ Է զոհվել կամրջից տուրիստական ավտոբուսի ընկնելու հետեւանքով

10:09, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ում 30-ից ավելի մարդ Է զոհվել կամրջից տուրիստական ավտոբուսի ընկնելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին հայտնել Է CGTN չինական լրատվական ալիքը: Ներկա պահին ավելի մանրամասն տեղեկատվություն չի ստացվել:

ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում ապրիլի 23-ին հրապարակված հաղորդագրության մեջ ասված Է, որ չինացի զբոսաշրջիկները լրջորեն տուժել են Հվանհե-Պուկտո նահանգի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից: «Նախօրյակին երեկոյան լուրջ ճանապարհատրանսպորտային պատահար Է տեղի ունեցել Հվանհե-Պուկտո հյուսիսկորեական նահանգի տարածքում, որից լրջորեն տուժել են չինաստանցի զբոսաշրջիկներ: Ներկայում պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները»,- նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am