ՊՆ-ն հերքում է զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու լուրերը

17:27, 22 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է շրջանառվող լուրերը զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Araratnews.am կայքում տեղ գտած` «Ահազանգ. սկսել են ցուցակագրել մինչև 60 տարեկան տղամարդկանց»  վերնագրով նյութի վերաբերյալ պարզաբանում. նշված նյութը բացարձակ ապատեղեկատվություն է: Որևէ զինկոմիսարիատում որևէ ցուցակագրում չի կարող իրականացվում: Հակառակ դեպքում խնդրում եմ ՀՀ ՊՆ-ը ներկայացնել համապատասխան ապացույց»,- գրել է Հովհաննիսյանը:


© 2009 ARMENPRESS.am