Բռնության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողը

16:20, 22 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Shantnews.am-ի թղթակից Արտակ Խուլյանն ահազանգել է իր նկատմամբ բռնություն կիրառելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կայքը հայտնում է, որ թղթակից Արտակ Խուլյանը Էրեբունի վարչական շրջանում իր մասնագիտական գործունեություն է իրականացնելիս եղել` լուսաբանելով տեղում կազմակերպված բողոքի ակցիաները: Այդ պահին քաղաքացիական հագուստով անձինք նրան հարվածել են քարերով, հետո էլեկտրահարել:

«Ազատության» ռադիոկայանի  լրագրող Նաիրա Բուլղադարյանը ևս հայտնել է, որ Հանրապետության հրապարակում ոստիկանական ծառայողը  մի կողմ է նետել իր տեսախցիկը՝ թույլ չտալով նրան նկարահանում իրականացնել: Լրագրողի հարցին, թե ինչու է ոստիկանը փորձել  խոչընդոտել լրագրողի աշխատանքը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանել է. «Շատ վատ արեց, ցույց տվեք, մենք իրեն կպատժենք։ Ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում: Դուք այնպիսի հատվածում եղեք, որ Ձեր կամերաները չվնասվեն»:


© 2009 ARMENPRESS.am