Երևանի հավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի բուժվում է հիվանդանոցում

15:40, 22 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիվանդանոցներում ապրիլի 22-ին ժամը 14։00-ի դրությամբ բուժվում է հավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի, որից 7-ն ընդունվել է ապրիլի 22-ին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, 2-ը բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 3-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 2-ը՝ «Իզմիրլյան», 3-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում:

Ըստ անհրաժեշտության կատարվում են հետազոտություններ: 7-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության: 

 


© 2009 ARMENPRESS.am