Հավաքի վայրից հիվանդանոց տեղափոխվածներից որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա

12:52, 22 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պողոտայից 5 մարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նրանցից որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Շտապօգնության մեքենայով 5 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, բայց բոլորի մոտ շատ թեթև վիճակ է՝ ճնշման տատանում, սթրեսային վիճակ: Որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա»,- նշեց ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նա նշեց, որ այժմ փորձում են պարզել՝ արդյոք կան իրենց միջոցներով հիվանդանոցներ տեղափոխված անձինք:

Ապրիլի 22-ին կայացավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն մի քանի րոպե տևեց, որից հետո ՀՀ վարչապետը լքեց սենյակը: Կողմերը պնդեցին իրենց մոտեցումները և չկարողացան ընդհանուր հայտարարի գալ: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը:
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան, սակայն Էրեբունիում ոստիկանության տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայլեյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից:


© 2009 ARMENPRESS.am